27 հունիսի 2022 - 14:19 AMT
Մեկնարկել է Միրզոյանի աշխատանքային այցը Հունաստան

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Հունաստան:

Նախարար Միրզոյանը հանդիպել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ, հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

Աշխատանքային այցի շրջանակում Միրզոյանը հանդիպումներ կունենա Հունաստանի նախագահի, վարչապետի, ԱԳ նախարարի հետ:

Նախարարներ Միրզոյանը և Նիկոս Դենդիասն իրենց հանդիպման արդյունքներով հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: ‌