Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակից այցելել են Ադրբեջանում պահվող հայերին: Այդ մասին հայտնել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
«Հունիսին կայացած տեսակցության ընթացքում ԿԽՄԿ ներկայացուցիչներն օգնել են Ադրբեջանում պահվող անձանց նամակների, հեռախոսազանգերի և տեսաուղերձների միջոցով կապ հաստատել ընտանիքների հետ», - ասել է նա։
Մարտի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ ադրբեջանական գերության մեջ է 38, այդ թվում՝ քաղաքացիական 3 անձ: