Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է 2022թ․ մայիսի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները։
2022-ի հունվար–մայիսին, 2021թ․ հունվար– մայիսի համեմատությամբ, տնտեսության ճյուղերից ամենամեծ աճը գրանցել է ծառայությունների ոլորտը՝ 24.9%, որին հաջորդում է շինարարությունը՝ 11.4%–ով։
Առևտրաշրջանառությունն աճել է 8.9%–ով, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 2.7%–ով:
Տնտեսական ակտիվության ցուցանիշն այդ ժամանակահատվածում կազմել է 10.2%։
Ինչ վերաբերում է արտահանումներին ու ներկրումներին, ապա 2022-ի հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալի աճը կազմել է 27.5%, ներմուծման աճը՝ 42.2%:
2022-ի մայիսին 2021թ․ մայիսի համեմատությամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 13.0%, արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 2.0%–ով, ծառայությունների ծավալն աճել է 30.2%–ով, առևտրի շրջանառությունն աճել է 12.4%–ով, շինարարության ծավալն աճել է 18.1%–ով։
2022-ի մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ արտահանման ծավալն աճել է 33.7%–ով, ներմուծման ծավալը՝ 52.8%–ով։