27 հունիսի 2022 - 18:46 AMT
Չավուշօղլու․ Սպասում ենք Զանգեզուրի միջանցքի բացմանն ամենասեղմ ժամկետում

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ «սպասում են Զանգեզուրի միջանցքի բացմանն ամենասեղմ ժամկետում։

«Մենք սատարում ենք հարաբերությունների կարգավորմանն Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Սպասում ենք Զանգեզուրի միջանցքի բացմանը, որը կապահովի կապն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ, ամենասեղմ ժամկետում»,-ասել է նա, հայտնում է ադրբեջանական APA-ն։

Չավուշօղլուն խոսել է այդ մասին Թուրքիայի, Ադրբեջանի և Ղազախստանի ԱԳ և տրանսպորտի նախարարների առաջին եռակողմ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում։

«Զանգեզուրի միջանցքի բացումը շատ կարևոր է նաև տարածաշրջանի երկրների զարգացման տեսակետից»,-ասել է նա։

ՀՀ իշխանությունները մշտապես կրկնում են, որ Հայաստանը «միջանցքի տրամաբանության հարց չի քննարկել և չի քննարկում», այլ խոսք կարող է լինել միայն տրանսպորտային հաղորդակցությունների գործարկման մասին։