28 հունիսի 2022 - 10:41 AMT
Երթևեկությունը Լարսով վերականգնվել է բոլոր մեքենաների համար

Ստեփանծմինդա-Լարս ճանապարհով երթևեկությունը վերականգնվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։

«Վրաստանի պատկան մարմինների կողմից իրականացված ինտենսիվ վերականգնողական աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհով երթևեկությունը վերականգնվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,-ասվում է գրառման մեջ։

Լարսը փակվել էր հորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով հունիսի 26-ին Թերեք գետի վարարումից ճանապարհի վնասվելու պատճառով։ Վնասվել էր միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի 136-րդ կիլոմետրի (չեզոք գոտի) ճանապարհի մի մասը, որի արդյունքում ժամանակավորապես արգելվում է նշված հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։