28 հունիսի 2022 - 12:04 AMT
ՀՀ և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հերթական հանդիպումը՝ հուլիսի 1-ին

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 1-ին Վիեննայում։ Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ-ի խոսնակ Վահան Հունանյանը։

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի և թուրքական կողմից դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումներն անցնում են երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման նպատակով։

Նրանց նախորդ հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 3-ին՝ Վիեննայում։

Առաջին հանդիպումը կայացել է հունվարի 14-ին՝ Մոսկվայում, երկրորդը՝ փետրվարի 24-ին՝ Վիեննայում։ Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ հատուկ ներկայացուցիչների հանդիպումները Թուրքիայում և հայաստանում անցկացնելու անհրաժեշտության մասին։