8 ապրիլի 2009 - 22:30 AMT
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի իր դաշտում կայանալիք բոլոր հանդիպումները տեղի կունենան «Հանրապետական» մարզադաշտում
Հայաստանի չեմպիոն «Փյունիկն» այսուհետ բարձրագույն լիգայի առաջնության եւ Հայաստանի գավաթի խաղարկության շրջանակներում 2009 թվականի խաղաշրջանի իր դաշտում կայանալիք բոլոր հանդիպումները «Նաիրի» մարզադաշտի փոխարեն կանցկացնի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Այդ մասին PanARMENIAN.Net -ի թղթակցին հաղորդեցին ՖՀՖ-ի մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժնից: