Հուլիսի 6-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կգումարվի։
Այն կգումարվի ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ։
Օրակարգում 22 հարց կա, այդ թվում՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին», «Պաշտպանության մասին», «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։