4 հուլիսի 2022 - 14:07 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ բուսթերով պատվաստվել է ավելի քան 59,000 անձ

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը շարունակվում է, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Հուլիսի 3-ի դրությամբ պատվաստումների ընդհանուր թիվը 2,217,031 է։

Առաջին դեղաչափով կատարվել է 1,138,845 պատվաստում։ Ամբողջապես պատվաստվածների թիվը 1,014,534 է:

Խթանիչ պատվաստումների թիվը 59,052 է: ‌