8 ապրիլի 2009 - 22:48 AMT
Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը միացել է Facebook սոցիալական ցանցին
Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը միացել է Facebook սոցիալական ցանցին, հաղորդում է Էջմիածնի Առաջնորդարանի մամլո ծառայությունը: Այսուհետ բոլոր ցանկացողները կարող են on-line ռեժիմով նորություններ ստանալ Հայկական Եկեղեցու կենտրոնից: Դրա համար հարկավոր է անցնել http://tinyurl.com/dbu5ew հղումով եւ գրանցվել: Եթե օգտվողն արդեն գրանցված է Facebook-ում, ապա պետք է սեղմի լինկին, որպեսզի դառնա Սուրբ Էջմիածնի «ընկերը»: