Հայաստանում հունիսի 27-ից հուլիսի 3-ը կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 423,417-ի` ավելանալով 174-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Մահվան դեպք չի գրանցվել։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8626 դեպք կա։
Ապաքինվել է ևս 62 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 412,817 է։ Փաստացի բուժվողների թիվը 290 է։
Ընդհանուր առմամբ 3,137,453 թեստ է արվել, մեկ շաբաթում` 4992։