5 հուլիսի 2022 - 13:18 AMT
Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Իսպանիա

Հուլիսի 5-7-ն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Իսպանիա:

Այցի շրջանակում նախատեսված են նախարար Միրզոյանի հանդիպումները Պատգամավորների կոնգրեսի նախագահ Մերիչել Բատետի, արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի, ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիի հետ:

Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարները հանդիպման արդյունքներով հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: