5 հուլիսի 2022 - 15:44 AMT
Կիրակոսյան․ Սահմանադրությունը, պետխորհրդանիշները պետք է որպես արժեք ամրապնդել և ավելի զարգացնել

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի և ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համատեղ քննարկմանն ժամանակ ասել է, որ Սահմանադրությունը, պետական խորհրդանիշները պետք է որպես արժեք պահպանել, ամրապնդել և ավելի զարգացնել։

«Դրանք մեր ինքնիշխանության ամենակարևոր հենքն են և պետք է վերածվեն ավելի ընդունելի և համընդհանուր արժեքների»,- ասել է նա, գրում է Factor.am-ը։

Անդրադառնալով մեկնարկած սահմանադրական բարեփոխումների գործընթացին՝ Կիրակոսյանը նշել է. «Բացի նրանից, որ մենք բովանդակային առումով քննարկում ենք, փորձում ենք հասկանալ սահմանադրական զարգացման ինչ ուղենիշներ պետք է ընտրենք, այս գործընթացը խաղում է նաև յուրօրինակ դեր խորհրդանիշների վերաիմաստավորման հարցում:

«Սահամանադրական բարեփոխումները եթե մեթոդաբանորեն ճիշտ են ընթանում, ապա դա հնարավորություն է ընձեռում, որ գործընթացը լինի ներառական: Գիտեք՝ Սահմանադրությունը պետության առանցքային, հիմնաքարային փաստաթութն է և այնտեղ պետք է արտացոլված լինեն պետության անկյունաքարային ուղենիշները: Դրանք բացահայտելու համար այլ տարբերակ, քան երկխոսությունը, քնարկումները, չկան»,-ասել է նա:

Ձևավորվել է Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը և մասնագիտական հանձնաժողովը ու մինչև տարեվերջ պետք է ներկայացվի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծ: