5 հուլիսի 2022 - 16:55 AMT
Պապոյան․ Ֆիզանձանց անունով արված փոխանցումների ներհոսքը 2021-ի համեմատ 2.2 անգամ ավելացել է

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը, անդրադառնալով դոլարի արժեզրկման կամ դրամի արժևորման հիմնական պատճառին, թվեր է հրապարակել՝ նշելով, որ ֆիզիկական անձանց անունով արված փոխանցումների ներհոսքը 2021-ի համեմատ 2.2 անգամ ավելացել է։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Նա նշել է, որ 2020թ. հունվար-մայիսին բանկերի միջոցով ՀՀ ֆիզիկական անձանց անունով արված փոխանցումների զուտ ներհոսքը (ներհոսքի և արտահոսքի տարբերություն) կազմել է 149 մլն դոլար:

«2021թ. հունվար-մայիսին բանկերի միջոցով ՀՀ ֆիզիկական անձանց անունով արված փոխանցումների զուտ ներհոսքն էլ կազմել է 281.5 մլն դոլար:

2022թ. հունվար-մայիսին բանկերի միջոցով ՀՀ ֆիզիկական անձանց անունով արված փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 612.4 մլն դոլար»,- նշել է նա։

Այսինքն, ըստ Պապոյանի, ՀՀ ֆիզիկական անձանց անունով արված փոխանցումների զուտ ներհոսքը հաշվետու ժամանակահատվածում 2020թ. համեմատ ավելացել է 4.1 անգամ, իսկ 2021թ. համեմատ՝ 2.2 անգամ: ‌