5 հուլիսի 2022 - 16:57 AMT
Հնդկաստանի ԱԳՆ քարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հայաստան կատարած այցի շրջանակում Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերման այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նա հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին։

Վերման Հայաստանում էր` մասնակցելու Առևտրի, տնտեuական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին:

Հուլիսի 4-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերման քննարկել են տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության ծրագրերի իրականացման, մասնավորապես՝ Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի, Չաբահար նավահանգստի, ինչպես նաև «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակում գործակցության հեռանկարները: