5 հուլիսի 2022 - 17:38 AMT
ՌԴ-ն չի մասնակցի Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլին»

Երգի միջազգային մրցույթին մասնակցելու համար ազգային ընտրական փուլի հայտերի ընդունումը չեղարկվել է։ Այդ մասին հայտարարել է Իգոր Կրուտոյի ակադեմիայի մամուլի ծառայությանը, որը ընտրական փուլի կազմակերպիչն էր, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ նման որոշում է կայացվել, քանի որ ՌԴ «Առաջին ալիքը, Համառուսաստանյան պետական հեռուստատեսության և հեռարձակման ընկերությունը և «Օստանկինո» ռադիոկայանը դուրս են եկել Եվրոպական հեռարձակողների միությունից՝ ի պատասխան «Եվրատեսիլ–2022» երգի մրցույթից Ռուսաստանի մասնակցին հեռացնելուն»։

«Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ «Մանկական Եվրատեսիլը» կանցնի Երևանում նախորդ տարի Փարիզում տեղի ունեցած մրցույթում ՀՀ-ն ներկայացնող Մալենայի հաղթանակի շնորհիվ։

«Մեզ համար մեծ պատիվ է «Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթը հյուրընկալել աշխարհի ամենահին մայրաքաղաքներից մեկում՝ Երևանում: Անելու ենք առավելագույնը, որ «Մանկական Եվրատեսիլն» իր կոնցեպտով և շոուով հիշարժան լինի թե մրցույթի մասնակիցների, թե բազմամիլիոնանոց հեռուստալսարանի համար»,- ասել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:

Photo. Ria Novosti