7 հուլիսի 2022 - 11:34 AMT
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով

Հանրապետության տարածքում`hուլիսի 7-ին, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 8-9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-11-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Քամին՝ հարավ-արևելյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ: Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ։

Երևանում hուլիսի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հուլիսի 7-ի ցերեկը մայրաքաղաքում կլինի +34 աստիճան, իսկ հուլիսի 11-ին կհասնի մինչև +38։