Դերասան Քեն Դավիթյանը ձերբակալված չէ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«Նա առնչություն չունի Դատախազության կողմից հրապարակված 1 մլրդ դրամից ավելի դրամաշրջանառությամբ առցանց եղանակով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող խմբի բացահայտման վերաբերյալ վարույթի հետ։
Լրատվամիջոցներին հորդորում եմ չճշտված տեղեկատվություն չտարածել»,-ասվում է գրառման մեջ։
Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ 1 մլրդ դրամ թմրամիջոցների շրջանառության և փողերի լվացման գործող ձերբակալվել է հոլիվուդյան դերասան Քեն Դավիթյանը։
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է համացանցային հաղորդակցման հավելվածների, առավելապես՝ Տելեգրամ ալիքների միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմամբ զբաղվող հանցավոր խումբ