FlyOne Armenia-ի` հուլիսի 8-ի Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը հետաձգվել էր անվտանգության նկատառումներից ելնելով։ Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը։
Նա նշել է, որ չվերթը չեղարկվել է օդանավի հրամանատարի որոշմամբ։
«Օդանավի հրամանատարը որոշակի տարբերություններ է տեսել օդանավի տվյալների տվիչների մեջ և որոշել է դադարեցնել չվերթը։ Կարծում ենք` դա ճիշտ և հիմնավորված որոշում է։ Տեղի ունեցածի վերաբերյալ իրազեկվել են Հայաստանի ավիացիոն իշխանությունները»,- ասել էր Անանյանը՝ նշելով, որ մի քանի ժամից չվերթը կիրականացվի։
Անդրադառնալով սոցցանցերում շրջանառվող հոլովակներին՝ Անանյանը ներողություն է խնդրել ավիաընկերության որոշ աշխատակիցների պահվածքի համար, որոնք «գուցե օբյեկտիվ, կամ սուբյեկտիվ պատՃառներով», կոպիտ դրսևորութմներ են ունեցել։