9 հուլիսի 2022 - 17:23 AMT
Արցախի Հանրայինը մի քանի օր եթեր չի հեռարձակվի. Վերանորոգման ու վերազինման աշխատանքներ են

Արցախի Հանրայինը հեռուստատեսությունը հուլիսի 9-ից մի քանի օր եթեր չի հեռարձակվի. սկսել է երկար սպասված բարեկարգման և տեխնիկական վերազինման գործընթացը, որն իրականացվում է պետական միջոցներով:

Այդ մասին հայտնել է Արցախի Հանրային հեռուստատեսությունը՝ մանրամասնելով, որ, շենքի բարեկարգմանն ու վերանորոգմանը զուգահեռ, նաև տեխնիկական վերազինման ծրագիրն է մեկնարկել:

Մասնավորապես՝ կառուցվում, կահավորվում է նոր՝ երկրորդ հեռուստատաղավարը, վերափոխվում, թարմացվում են ենթակառուցվածքները, գրում է Արցախպրեսը։

Արդյունքում Հանրային հեռուստատեսությունը կունենա անհամեմատ բարվոք շենքային պայմաններ, արդի չափանիշներին համահունչ ենթակառուցվածքներ և տեխնիկական հնարավորություններ` հիմքեր ապահովելով ավելացնելու եթերաժամանակը, իսկ ավելի ուշ՝ նաև շուրջօրյա հեռարձակման անցնելու համար,

Հանրայինի լրատվականը կշարունակի հետևել իրադարձությունների զարգացումներին, իսկ լրագրողների պատրաստած տեսանյութերին հնարավոր է հետևել հեռուստատեսության պաշտոնական կայքում և սոցիալական ցանցերում: ‌