11 հուլիսի 2022 - 13:33 AMT
ՀՀ-ում Covid-19-ի դեպքերը մեկ շաբաթում կրկնապատկվել են՝ 354 վարակված

Հայաստանում հուլիսի 4-10-ը կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 423,771-ի` ավելանալով 354-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան դեպք չի գրանցվել։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8626 դեպք կա։

Ապաքինվել է ևս 226 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 413,043 է։ Փաստացի բուժվողների թիվը 418 է։

Ընդհանուր առմամբ 3,142,709 թեստ է արվել, մեկ շաբաթում` 5256։ ‌