9 ապրիլի 2009 - 12:47 AMT
Մելինե Դալուզյանը չորրորդ տեղն է գրավել ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում
Հայ ծանրորդ Մելինե Դալուզյանը (63 կգ ք/կ) չորրորդ տեղն է զբաղեցրել Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: Երկու վարժությունների արդյունքում 20-ամյա մարզուհին բարձրացրել է 228 կգ` (պոկում`100, հրում` 128 կգ) հավաքելով 284,5 միավոր:

63 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն է դարձել թուրք ծանրորդ Սիբել Սիմսեկը, որը երկու վարժությունների գումարում բարձրացրեց 236 կգ: Արծաթե մեդալ է նվաճել նորվեգուհի Ռուտ Կասիրյեն: Բրոնզե մրցանակակիր է դարձել ռուսաստանցի Սվետլանա Ծառուկաեւան:

Նշենք, որ Դալուզյանն անհաջող հանդես եկավ Եվրոպայի անցյալ տարվա առաջնության համեմատ, որ կայացավ Իտալիայի Լինյանո քաղաքում: Լինյանոյում հայ ծանրորդը բարձրացրեց 235 կգ (107 կգ պոկում, եւ 128 կգ հրում) եւ, գերազանցելով թրքուհի Սիբել Սիմսեկին (226կգ` 105+121), նվաճեց ոսկե մեդալ:

Այդպիսով, Դալուզյանն, ոսկե մեդալներ նվաճելով Եվրոպայի նախորդ երկու առաջնություններում, չկարողացավ կրկնել իր հաջողությունն երրորդ անգամ: