11 հուլիսի 2022 - 22:04 AMT
VBET-ը ֆրանսիական «Նիս» ՖԱ-ի գլխավոր գործընկերն է

VBET ընկերությունը շարունակում է ընդլայնել իր ներկայությունը ֆրանսիական ֆուտբոլային խաղադաշտերում։ Այս անգամ նոր գործընկերային պայմանագիր է կնքվել հայտնի ֆրանսիական «Նիս» ֆուտբոլային ակումբի հետ:

Ակումբը հիմնադրվել է 1904 թվականին և իր ակումբային պատմության ընթացքում 4 անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, ևս 3 անգամ՝ Ֆրանսիայի գավաթակիր:

Ֆրանսիական «Արծիվները» առավելագույնս օգտագործում են իրենց ներուժը, իսկ ակումբի նախագահի հավակնությունները` միջոցների, արժեքների և տեսլականի առումով, համահունչ են VBET-ի ձեռնարկատիրական նախագծերին:

Համագործակցության արդյունքում մինչև 2025 թ․ ֆրանսիական առաջնության հանդիպումների ժամանակ VBET-ի լոգոն կցուցադրվի «Նիս» ՖԱ-ի մարզահագուստին, ներկայացված կլինի Ակումբի թվային հարթակներում և Ալյանց Ռիվիերայում անցկացվող տնային հանդիպումներին:

Նոր համագործակցությունը կօժանդակի ընդլայնել VBET-ի դիրքը եվրոպական առցանց խաղային շուկայում: