11 հուլիսի 2022 - 22:09 AMT
Միավորվենք հանուն սպորտի. VBET-ի աջակցությամբ Գյումրիում նոր մարզադաշտ կկառուցվի

VBET-ը բասկետբոլի Vbet A-League-ի հետ համատեղ 5-րդ մրցաշրջանի մեկնարկին զուգահեռ նախաձեռնել էր սոցիալական արշավ՝ «Միավորվենք» անվամբ, որի շրջանակներում կկառուցվի բասկետբոլի մարզադաշտ: Արշավի շրջանակում Vbet A-League-ի բոլոր թիմերը կարծես մեկ թիմ դարձան և հանուն ընդհանուր գաղափարի փորձեցին մաքսիմալ շատ միավորներ վաստակել, քանզի մրցաշրջանի ընթացքում բոլոր թիմերի միավորների հանրագումարը բազմապատկվելու էր 500 դրամով և ուղվելու էր բասկետբոլի մարզադաշտի կառուցմանը: Արշավի ընթացքում գործարկվել է կայքը, որտեղ բոլորը հնարավորություն ունեին հետևելու արշավի ընթացքին: Մրցաշրջանի ավարտին Վբեթ ընկերությունը ևս մեկ անակնկալ մատուցեց և հավաքված միավորները կրկնապատկեց:

«Միավորվենք» սոցիալական արշավի շրջանակներում բասկետբոլի մարզադաշտ կկառուցվի Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում` Գյումրիում։