12 հուլիսի 2022 - 13:20 AMT
ՊՆ․ Հայկական կողմը պատասխանել է խոշոր տրամաչափի զինատեսակներից Ադրբեջանի ԶՈւ բացած կրակին

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ապատեղեկատվությունը՝ նշելով, որ հայկական կողմը պատասխանել է խոշոր տրամաչափի զինատեսակներից Ադրբեջանի ԶՈւ բացած կրակին։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածել, հայտարարելով, թե իբր հուլիսի 11-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Ավելին՝ նույն ժամանակահատվածում հենց ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումներն են տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ

Նշվում է նաև, որ հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ ‌