Հուլիսի 12-ին՝ ժամը 15։55-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի թիվ N զորամասերից մեկի տարածքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ N զորամասերից մեկի տարածքում գտնվող չշահագործվող պահեստի տանիքում:
Sputnik Արմենիան հայտնում է, որ հրդեհը բռնկվել էր Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի տարածքում։
Այն մեկուսացվել է ժամը 19:09-ին, մարվել՝ 21։46-ին։ Այրվել են չշահագործվող պահեստի փայտե տանիքն ու ծածկը՝ մոտ 1000 քմ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են զորամասի 10 աշխատակից՝ երկու մարտական հաշվարկով և Գյումրու քաղաքապետարանի երկու ջրատար ավտոմեքենա։
Դեպքի վայրում թիվ N զորամասի հրշեջների կողմից սահմանվել է հերթապահություն: