Իսրայելի և Հունաստանի ռազմաօդային ուժերը (ՌՕՈւ) համատեղ օդային վարժանքներ են անցկացրել Իսրայելի երկնքում։ Այդ մասին ասվում է Իսրայելի ՌՕՈւ Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում։
Երկու երկրների ՌՕՈւ-ները ժամանակակից օդային մարտի իմիտացիա են արել և օդում լրալիցքավորվել։
«Վարժանքները նպաստում են զինվորականների տարբեր մարտական հմտությունների բարելավմանը և բարձրացնում են մարտում նրանց օպերատիվ ստանդարտներն, ինչն, իր հերթին, նպաստում է անձնակազմի և տեխնիկական խմբերի կարողությունների կատարելագործմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Վերջին տարիներին կողմերն ակտիվորեն սերտացնում են գործակցությունն անվտանգության և պաշտպանության ոլորտներում։ 2020-ին երկու երկրների ՊՆ ղեկավարները համաձայնություն էին ձեռք բերել իսրայելյան Heron ԱԹՍ-ներ Հունաստանին մատակարարելու վերաբերյալ։ 2021-ին Աթենքն ու Թել Ավիվը 20-ամյա գործակցության ծրագիր են հաստատել ռազմական և պաշտպանական ոլորտներում։
Իսրայելն ակտիվացրել է հարաբերությունները Հունաստանի հետ Թուրքիայի հետ սուր ճգնաժամից հետո։