9 ապրիլի 2009 - 17:13 AMT
Ֆրանսիացիների 82% դեմ է, որպեսզի Թուրքիան մտնի ԵՄ
Le Figaro ֆրանսիական թերթի անցկացրած հարցման համաձայն, ֆրանսիացիների 82% դեմ է, որպեսզի Թուրքիան մտնի Եվրամիություն: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել է InHomage.com-ի խմբագիր Ժան Էքիյանը: Հարցումն անցկացվել էր ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի հայտարարությունից երկու օր հետո: Այդ հայտարարությամբ նա նշել էր, որ ԱՄՆ-ն օժանդակում է Թուրքիայի մուտքը Եվրամիություն: Հարցվածների միայն 18% էր նշել, որ Եվրոպան Թուրքիայի կարիքն ունի:

Հարցմանը մասնակցել էր 24 639 հոգի: Նախորդ հարցումն անցկացվել էր 2005թ. հոկտեմբերին: Այն ժամանակ ԵՄ-ում Թուրքիայի անդամության հակառակորդների թիվը կազմում էր 75,3%: