14 հուլիսի 2022 - 15:19 AMT
Ժամկետային է մահացել՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումից

Հուլիսի 14-ին՝ ժամը 10։25-ի սահմաններում, հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արմենի Մանուկյանի (ծնվ. 2003թ.) դին՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով, տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։

Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։ ‌