Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած ու գերեվարված անձանց ընտանիքներին տրամադրվող աջակցությունը կշարունակվի մինչև 2022-ի սեպտեմբերը ներառյալ։ Այդ մասին որոշում է ընդունվել կառավարության նիստում։
Դիմումները կընդունվեն մինչև 2022 թվականի սեպտեմբերի 5-ը:
Ընտանիքներն ամսական 300,000 դրամ աջակցություն կստանան անկախ այն հանգամանքից, թե դատարանի կողմից անհայտ բացակայողի կարգավիճակ ճանաչվել է, թե ոչ։
Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշվարկի` աջակցության պոտենցիալ շահառուների թիվը (2022 թվականի ապրիլի 15-ի դրությամբ) 13 է, որոնց ևս 6 ամիս վճարելու համար կպահանջվի 23.4 մլն դրամ։