9 ապրիլի 2009 - 17:38 AMT
Բեռնար Ֆասյեն Գրիգորի Կարասինի հետ քննարկել է ղարաբաղյան կարգավորման հարցը
Նախօրեին Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի տեղակալ - ստատս-քարտուղար Գրիգորի Կարասինն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ, դեսպան Բեռնար Ֆասյեին, որը Մոսկվա է ժամանել Երեւան ու Բաքու կատարած իր այցերից հետո:

«Վստահության եւ ազնվության մթնոլորտում անցած զրույցի ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) ձեւաչափում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի առաջխաղացման ուղղությամբ գործողությունների հետագա կոորդինացման հարցերը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը: