15 հուլիսի 2022 - 17:36 AMT
Factor․ ԱՄՆ դեսպանատունը չի մեկնաբանում ԿՀՎ ղեկավարի Երևանում գտնվելու մասին լուրը

Համացանցում տեղեկություններ են տարածվել, թե Երևանում է Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության` ԿՀՎ-ի տնօրեն Ուիլյամ Բըրնսը։

Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից ասել են, որ չեն մեկնաբանում ԿՀՎ ղեկավարի այցի մասին լուրը՝ նաև «չհերքելով, որ Ուիլյամ Բըրնսը Հայաստանում է», գրում է Factor.am-ը։

ՀՀ կառավարությունից, ինչպես նաև ԱԳՆ-ի լրատվական ծառայությունից ասել են, որ տեղեկություններ չունեն։ ‌

Photo. AFP