16 հուլիսի 2022 - 12:04 AMT
Փաշինյանն ընդունել է Բըրնսին․ Միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր են քննարկել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսին:

Զրուցակիցները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:

Հուլիսի 15-ին անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանը Երևանում հանդիպել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավար Ուիլյամ Բըրնսի հետ: Կողմերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան և ՀՀ-Թուրքիա բանակցային գործընթացները, Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը: