Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ժամանել է Ադրբեջան։ Այդ մասին նա հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում՝ նշելով, որ ԵՄ-ն մտադիր է կրկնապատկել Ադրբեջանից գազի ներմուծումը։
«Եվրամիությունը էներգիայի ավելի հուսալի մատակարարների է դիմում։ Այսօր ես Ադրբեջան եմ ժամանել նոր համաձայնագիր կնքելու համար։ Մեր նպատակն է կրկնապատկել գազի ներմուծումն Ադրբեջանից ԵՄ առաջիկա մի քանի տարում։ Ադրբեջանը վճռորոշ գործընկեր կդառնա առաքումների անվտանգության ճանապարհին»,-գրել է նա։