18 հուլիսի 2022 - 16:55 AMT
Միրզոյանը պաշտոնական այցով Լեհաստան կմեկնի

Հուլիսի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Լեհաստանում: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:

Այցի շրջանակներում Միրզոյանը հանդիպումներ կունեա Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Կքննարկվեն երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ-լեհական հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր։

Արարատ Միրզոյանը և Զբիգնև Ռաուն իրենց հանդիպման արդյունքներով հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։