18 հուլիսի 2022 - 17:24 AMT
Հայկ Մարտիրոսյանը Բիելի բլից մրցաշարի հաղթող է դարձել

Հայկ Մարտիրոսյանը դարձել է Բիելի բլից մրցաշարի հաղթող՝ 13 հնարավորից վաստակելով 12․5 միավոր։

Նա միանձնյա է զբաղեցրել առաջին հորիզոնականը՝ բարելավելով իր գործակիցը 37․4 կետով, տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Շվեյցարիայում ավանդական դարձած Բիելի մրցաշարն արդեն 55-րդն էր։

«Հայկ Մարտիրոսյանը լինելով ռեյտինգ ֆավորիտ վաստակեց անհավանական 12․5 միավոր 13 հնարավորից և միանձնյա զվաղեցրեց առաջին հորիզոնականը, բարելավելով իր գործակիցը՝ 37․4 կետով»,-ասվում է հաղորդագրության մեջ։