18 հուլիսի 2022 - 18:28 AMT
Ազգային ժողովը հուլիսի 18-ից արձակուրդում է

Ազգային ժողովի պատգամավորներին արձակուրդ է տրամադրվել 30 աշխատանքային օրվա չափով։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը համապատասխան կարգադրություն է ստորագրել։

«Ազգային ժողովի պատգամավորներին (բացառությամբ Ազգային ժողովի նախագահի) տրամադրել 2022 թվականի ամենամյա հերթական արձակուրդը՝ 30 աշխատանքային օր, 2022 թվականի հուլիսի 18-ից օգոստոսի 26-ը ներառյալ»,- ասված է փաստաթղթում»,-ասվում է փաստաթղթում։

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն արձակուրդում կլինի օգոստոսի 8-31-ը ներառյալ: ‌