Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարար Դերյա Յանըքը հուլիսի 19-21-ն աշխատանքային այցով կգտնվի Ադրբեջանում: Այցի վերջին օրը՝ հուլիսի 21-ին, թուրք նախարարը կուղևորվի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի և կայցելի տեղի մի շարք կարևոր հաստատություններ։
Այցի շրջանակում նախատեսվում է համագործակցության վերաբերյալ պայմանագրերի կնքում մի շարք ոլորտներում, գրում է Ermenihaber-ը։
Նախարար Յանըքը հանդիպում կունենա ադրբեջանցի իր գործընկերոջ և Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ։