19 հուլիսի 2022 - 18:24 AMT
«Արմենիա» ավիաընկերությունը և Georgian Airlines-ը 3 վերափոխված բեռնատար Boeing են պատվիրել

Boeing ընկերությունը հայտնել է, որ «Արմենիա» ավիաընկերությունը և Georgian Airlines-ը 3 վերափոխված բեռնատար Boeing 737-800 (BCF) են պատվիրել՝ գործընկերները մտադիր են ավելացնել բեռնատար ինքնաթիռների քանակը Կովկասի տարածաշրջանում իրենց գործողությունների համար։

«Մենք շատ ուրախ ենք, որ ավելացնելու ենք 3-ով Boeing 737-800 վերափոխված բեռնատար ինքնաթիռների քանակը, որոնք այդքան անհրաժեշտ են տարածաշրջանում բեռնափոխադրումների համար»,-ասել է Georgian Airlines-ի նախագահ Թամազ Գաիաշվիլին։

Պատվիրված առաջին Boeing 737-800-ը կմատակարարվի 2023-ին, մյուսները 2024-ին։

2015-ին հիմնված «Արմենիա» ավիաընկերությունը Georgian Airlines խմբի մաս է կազմում։ «Արմենիա» ավիաընկերության գլխամասային գրասենյակը Երևանում է։