20 հուլիսի 2022 - 11:44 AMT
Երևանում աղբը սխալ տեղում թափելու համար 200,000 դրամ տուգանք կսահմանվի

Երևանի քաղաքապետարանը աղբը սխալ տեղում թափելու համար 200,000 դրամ տուգանք կսահմանի: Կառույցում գործակարգավարական նիստի ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին է ներկայացվել որոշման նախագիծը։

Ըստ գործող կարգի, այժմ տուգանքը 50,000 դրամ է։

Քաղաքապետը կարծիք է հայտնել, որ տուգանքի չափի ավելացումը քաղաքացիներին կստիպի մտածել աղբը չսահմանված տեղում նետելուց առաջ։

Նախագիծը պետք է հաստատի Տարածքային կառավարման նախարարությունը։

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ նշվել է, որ Երևանի կանգառասրահներում և հանրային այլ տարածքներում կտեղադրվեն նոր աղբամաններ: Զեկուցվել է, որ մոտ օրերս կհայտարարվի մինչև 1000 աղբամանի ձեռքբերման մրցույթ: ‌