20 հուլիսի 2022 - 16:44 AMT
ՀՀ-ում արդեն գործում է Wildberries-ի տեսակավորման կենտրոն․ Քննարկվել են հետագա գործակցության հարցեր

Հայաստանում արդեն գործում է Wildberries ընկերության տեսակավորման կենտրոնը։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանի նախաձեռնությամբ հանդիպում էր կազմակերպվել Wildberries ընկերության ղեկավարության, Մանթաշյան միջազգային բիզնես ակումբի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և այլ բիզնես ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում Wildberries-ի զարգացման գծով տնօրեն Վյաչեսլավ Իվաշչենկոն անդրադարձել է արտասահմանյան ընկերությունների հետ աշխատելու իրենց փորձին և նշել, որ ներկայում ընկերությունն ունի 19 մլն եզակի գնորդ և մոտ 1 մլն վաճառող։

Այս պահի դրությամբ Wildberries-ն ունի պատվերների հանձնման ավելի քան 23,000 կետ, այդ թվում՝ այն երկրներում, որտեղ ընկերությունն այսօր ներկայացված է:

Քննարկվել են հետագա համագործակցությանն առնչվող հարցեր։