20 հուլիսի 2022 - 18:40 AMT
Ոստիկանություն․ Մոպեդ վարելու համար անհրաժեշտ է վարորդականի AM ենթակարգ

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ մոպեդ կարելի է վարել բացառապես վարորդական վկայականի AM ենթակարգ ունենալու դեպքում։

Ոստիկանությունը հորդորում է մոպեդ ունեցող անձանց այն հաշվառել ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական ստորաբաժանումներից որևէ մեկում, ինչպես նաև մոպեդը վարել բացառապես վարորդական համապատասխան կարգի առկայությամբ։