21 հուլիսի 2022 - 12:35 AMT
«Գահերի խաղի» փրիքվելի` «Վիշապի տունը» սերիալի լիարժեք թրեյլերը համացանցում է

HBO-ի «Վիշապի տունը» սերիալի լիարժեք թրեյլեը համացանցում է։ Սկզբից սերիալի թրեյլերը, որը հայտնի «Գահերի խաղի» փրիքվելն է, հայտնվեց HBO Max ալիքում, հետո YouTube-ում հայտնվեց ռուսերն կրկնօրինակումով տարբերակը։

Սերիալի իրադարձությունները ծավալվում են «Գահերի խաղից» 200 տարի առաջ, երբ Թարգարիենները թագավարում էին Յոթ թագավորությունում և քաղաքացիական պատերազմի շեմին էին:

Շոուն հիմնված է Ջորջ Մարտինի «Կրակ և արյուն» գրքի վրա։

Սերիալի համաշխարհային պրեմիերան կկայանա օգոստոսի 21-ին։