21 հուլիսի 2022 - 16:43 AMT
Տիգրան Բարսեղյանը հաղթական գոլի հեղինակ է դարձել

Տիգրան Բարսեղյանը հաղթական գոլի հեղինակ է դարձել ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի՝ հունգարական «Ֆերենցվարոշի» դեմ առաջին խաղում, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Բարսեղյանը հանդես է գալիս Սլովակիայի «Սլովան» ակումբում, որը Բուդապեշտում 2։1 հաշվով հաղթել է «Ֆերենցվարոշին»։

Բարսեղյանը գոլի հեղինակ է դարձել 86-րդ րոպեին։

Պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 27-ին։ ‌