21 հուլիսի 2022 - 14:33 AMT
Պարեկների համար Toyota-ներ կգնեն․ 3 մլրդ դրամից ավելի գումար է հատկացվել

4 մարզում պարեկային ծառայություն հիմնելու համար ոստիկանությունը նախատեսում է Toyota Fortuner մակնիշի 175 ավտոմեքենա ձեռք բերել։ Գործադիրը հավանություն է տվել այդ նպատակով 3 միլիարդ 107 միլիոն 500 հազար դրամ հատկացնելուն։

Պարեկային ծառայություն է ներդրվելու Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի և Կոտայքի մարզերում:

Մեքենաները գնվելու են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ից:

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը տեղեկացրել է, որ հայտարարված տեխնիկական բնութագրով, քանակով՝ 175 միավոր մեքենա և մինչև նոյեմբերի 15-ը մատակարարելու պարտավորություն կարող է ստանձնել միայն «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ն, մյուսները հրաժարվել են։ ‌