21 հուլիսի 2022 - 17:47 AMT
Կառավարությունը հաստատել է ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության կարգը

Կառավարությունը հուլիսի 21-ի նիստում հաստատել է ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության կարգը

Որոշման նախագծի համաձայն, սահմանվում են ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության կրթական ծրագրերը, ընդունելության պայմանները, ընդունելության կազմակերպման ընթացակարգերը, մարմինները, չափորոշիչները և արդյունքների բողոքարկման կարգը։

Նախագծով նաև ուժը կորցրած է ճանաչվել կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի «Հայաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատություններ ընդունելության և օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններում սովորելու համար թեկնածուների ընտրության կարգը հաստատելու մասին» N 525-Ն որոշումը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ անհրաժեշտություն է առաջացել նորովի սահմանել ՀՀ ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության, ինչպես նաև օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններում ուսանելու համար զինծառայողների ընտրության հետ կապված գործընթացը, հստակեցնել այն կրթական ծրագրերը, որոնց շրջանակներում իրականացվում է ընդունելությունը, ընդունելության պայմանները և կազմակերպման կարգը: ‌