22 հուլիսի 2022 - 13:37 AMT
Երևանում է Եվրախորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահը

Հայաստան է ժամանել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մաքալիսթերը։ Նա համատեղ մամուլի ասուլիս կունենա ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի հետ։

Մաքալիսթերի այցը տարածաշրջանային է։

Մինչ Երևան ժամանելը Մքալիսթերը եղել է Բաքվում և Թբիլիսիում։