22 հուլիսի 2022 - 18:18 AMT
2 բրոնզե մեդալ՝ Աշխարհագրության միջազգային օլիմպիադայից

ՀՀ թիմը 2 բրոնզե մեդալ է նվաճել հուլիսի 12-18-ն առցանց ձևաչափով տեղի ունեցած Աշխարհագրության 18-րդ միջազգային օլիմպիադայում:

Բրոնզե մեդալների են արժանացել Ռուբեն Սարգսյանը (Գյումրու «Ֆոտոն» վարժարան, 12-րդ դաս․) և Հովհաննես Ստեփանյանը (Արմավիրի մարզ, Նոր Արտագերսի մ/դ, 12-րդ դաս․)։

Օլիմպիադային ՀՀ թիմը ներկայացրել են նաև «Քվանտ» վարժարանի աշակերտներ Մարիամ Գրիգորյանը (11-րդ դաս․) և Էդուարդ Ավետիսյանը (12-րդ դաս․)։

ՀՀ թիմը ղեկավարել են Վահագն Գրիգորյանը (ԵՊՀ) և Վարդան Ասատրյանը (ՀՀ ԳԱԱ, «Քվանտ» վարժարան)։

Օլիմպիադայի կազմակերպիչ երկիրը Ֆրանսիան էր. առցանց մասնակցությունն ապահովել է «Քվանտ» վարժարանը։ Մրցույթին մասնակցել է 54 երկրի 209 աշակերտ:

Օլիմպիադան անցկացվել է երեք փուլով. առաջին օր՝ տեսական առաջադրանքներ, երկրորդ օր` երկու ենթափուլերից բաղկացած դաշտային հետազոտություններ, երրորդ օր՝ մուլտիմեդիայի առաջադրանքներ։

Աշխարհագրության 17-րդ միջազգային օլիմպիադայում, որը նույնպես անցկացվել էր առցանց ձևաչափով, Հայաստանի թիմն արժանացել էր 1 բրոնզե մեդալի։

‌ ‌