23 հուլիսի 2022 - 15:13 AMT
Սանոսյանը նախագահին տեղեկացրել է Իրան-ՀՀ բարձր լարման էլեկտրական գծի կառուցման ավարտի մասին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին տեղեկացրել է Իրան-Հայաստան բարձր լարման էլեկտրական գծի կառուցման աշխատանքների ավարտի վերաբերյալ։

Նախարար Սանոսյանը նախագահին է ներկայացրել «Հյուսիս-Հարավ» մայրուղու կառուցման ընթացիկ դրությունը՝ մասնավորապես Սյունիքի մարզի ճանապարհահատվածում ներկայումս տարվող աշխատանքները։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև նոր ատոմակայանի կառուցման շուրջ առկա հնարավորությունների և խնդիրների վերաբերյալ:։ ‌