Հայաստանում շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը։ Ամբողջապես պատվաստվածների թիվը 1,017,950 է, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Ընդհանուր առմամբ կատարվել է 2,225,916 պատվաստում, առաջին դեղաչափով պատվաստվածների թիվը 1,141,151 է։
Շարունակվում են նաև բուստեր դեղաչափով պատվաստումները` 62,007 անձ խթանիչ դեղաչափ է ստացել։